Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Լավրովը կմեկնի Բաքու

Լավրովը կմեկնի Բաքու
10.07.2016 | 00:47

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ կայքը: «Բաքվում նախատեսված հանդիպումների ընթացքում նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակություն տեղի կունենա` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած համաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զարգացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպիական տարածաշրջանում: Մենք մեր հարաբերությունները Բաքվի հետ կառուցում ենք իրավահավասարության, բարիդրացիական կապերի և փոխադարձ շահերը հարգելու հիմքի վրա»,- նշված է ԱԳ պաշտոնական մեկնաբանությունում:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ