Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իտալացիները ռեկորդային քանակությամբ արյուն են հանձնել

Իտալացիները ռեկորդային քանակությամբ արյուն են հանձնել
14.07.2016 | 12:44

Իտալացիներն արձագանքել են բժիշկների կոչերին և ռեկորդային քանակությամբ դոնորական արյուն հանձնել 2 օր առաջ երկաթուղային աղետից տուժածների համար: 2 օրում հավաքվել է 2724 պարկ արյուն՝ 1400 պարկ օրական, որ 3 անգամ շատ է, քան լինում է նման ժամանակահատվածում: Նախնական հաշվարկներով՝ հավաքվել է 6800-12 200 լիտր արյուն:

Երկու ուղևորատար գնացքների բախումից հետո բժիշկները դիմել են արյուն հանձնելու կոչով, որն անհրաժեշտ էր վիրավորներին:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ