Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Գիշերը Խորենացու փողոցում

Գիշերը Խորենացու փողոցում
18.07.2016 | 12:16

Պարեկապահակային ծառայությանգունդ տանող Խորենացու փողոցում գիշերը միջադեպեր չեն եղել, ավելի քան 30 ժամ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները իրենց հսկողության տակ են պահում գնդի տարածքը: Գիշերը այն հատվածում, որտեղ լրագրողներն են, մեծ թվով ոստիկաններ կային: Կեսգիշերից հետո՝ ժամը 2-ի սահմաններում, եկավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նրան ուղեկցում էին բարձրաստիճան այլ ոստիկաններ:

Տեղեկություններ չկան՝ արդյոք նա հասա՞վ մինչև գնդի տարածք, թե՞՝ ոչ: Ոստիկանապետը քայլում էր, զրուցում ոստիկանների հետ: Մոտ 10-15 րոպե նա մնաց այս հատվածում, հեռանալիս չշփվեց լրագրողների հետ: Գասպարյանի հեռանալուց հետո ոստիկանական ուժերը սկսեցին լքել տարածքը, մոտ 50 մեքենա միանգամից դուրս եկավ, առավոտյան ոստիկանները արդեն գալիս էին:


Խորենացու փողոցի այդ հատվածում գիշերը բացի լրագրողներից այլ քաղաքացիներ չկային, չկային նաև «Հիմնադիր խորհրդարան»-ի համակիրները:
Ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության վերջին հաղորդագրությունների համաձայն՝ առայժմ շարունակում են զինված խմբավորման մոտ մնալ պատանդներ՝ վեց ոստիկաններ, այդ թվում՝ Հայաստանի և Երևանի փոխոստիկանապետերը:
Զինված խմբի պահանջը նույնն է՝ ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին:

Դիտվել է՝ 2204

Մեկնաբանություններ