Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Եզրափակչոււմ՝ Իտալիա-Ֆրանսիա

Եզրափակչոււմ՝  Իտալիա-Ֆրանսիա
21.07.2016 | 23:07

Այսօր կայացան տասնինը տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ խաղերը: Առաջինում իտալացիները 3:1 հաշվով պարտության մատնեցին անգլիացիներին, երկրորդում ֆրանսիացիներն առավելության հասան պորտուգալացիների նկատմամբ՝ տանելով կամային հաղթանակ՝ 3:1:

Նկատենք, որ, չնայած պարտությանը, պորտուգալացիները ստացան հաջորդ տարի կայանալիք աշխարհի առաջնության մասնակցության իրավունք: Իտալիա-Ֆրանսիա եզրափակիչ հանդիպումը կկայանա այս կիրակի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ