Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

101 միլիոնը քիչ է

101 միլիոնը քիչ է
22.07.2016 | 01:22

Ինչպես հավաստում է Gianluca Di Marzio-ն, Թուրինի «Յուվենտուսը» հրաժարվել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբային «Մանչեստր Յունայթեդին» վաճառելու առաջարկից: Իհարկե, սա չի նշանակում, թե «Ծեր սինյորան» ամեն գնով փորձելու է իր կազմում պահել քսաներեքամյա ֆրանսիացուն, պարզապես ակումբը ձգտում է հնարավորինս մեծ հասույթ քամել սպասվելիք գործարքից:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ