Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սինձո Աբեին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սինձո Աբեին
26.07.2016 | 23:53

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ Սագամիհարա քաղաքի առողջարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ:

«Ճապոնիայի բարեկամ ժողովրդի համար այս ծանր պահին կիսում եմ Ձեր վիշտը՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»՝ ասված է հեռագրում:

Դիտվել է՝ 800

Մեկնաբանություններ