Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ընտրողների ցուցակների հրապարակումը չի բացառվում

Ընտրողների ցուցակների հրապարակումը չի բացառվում
01.09.2016 | 12:09

ՀՀ իշխանություններն ունեն քաղաքական կամք և անելու են հնարավորը` Ընտրական օրենսգրքում այնպիսի մեխանիզմներ ներդնելու համար, որ գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքի իրականացումը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հիշեցնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, որ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության քննարկումների արդյունքում ԸՕ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները չեղյալ են համարվում:


«ՀՀԿ-ն անելու է հնարավորը, որպեսզի ԸՕ-ում ներդրվեն վստահության մեխանիզմներ`ընտրական պրոցեսների և արդյունքների վերաբերյալ հանրության վստահությունը բարձրացնելու համար: Մենք չենք բացառում նոր լրացուցիչ մեխանիզմների ներդրումը, գուցե նաև՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, կեղծարարության պատժաչափի խստացումը: Բանակցությունները կշարունակվեն ընդդիմության հետ, և մենք կարող ենք գալ նոր ընդհանուր համաձայնության, որպեսզի ընտրություններն անցկացնենք բարեփոխված Ընտրական օրենսգրքով: Տեխնիկական պատճառները, որոնց հետևանքով նախորդ պայմանավորվածությունները կյանքի կոչել հնարավոր չէ, խոչընդոտ չենք համարելու` նոր բարեփոխում անելու հարցում, որպեսզի ունենանք բոլորի վստահությանն արժանացած Ընտրական օրենսգիրք»,- ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ ուշադիր հետևել է ընդդիմադիր գործընկերների մեկնաբանություններին, որ շտապել են հայտարարել, թե իշխանությունը չունի քաղաքական կամք:

«Մենք ունենք քաղաքական կամք և անելու ենք հնարավորը, որպեսզի ԸՕ-ում լինեն մեխանիզմներ, որոնք գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքի իրականացումը, չեմ բացառում նաև ընտրացուցակների հրապարակումը»,- կրկնեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 2089

Մեկնաբանություններ