Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Թույլ տվեք, որ ձեր երեխաները հնարավորինս արագ ու հիմնավոր կայանան

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Թույլ տվեք, որ ձեր երեխաները հնարավորինս արագ ու հիմնավոր կայանան
01.09.2016 | 16:08

Շնորհավորում եմ գիտության օրվա և ուսումնական տարին մեկնարկելու առթիվ, մաղթում լուրջ առաջընթաց: Իսկ հիմա մի խորհուրդ ծնողներին (պապիկի կարգավիճակով)՝ թույլ տվեք, որ ձեր երեխաները հնարավորինս արագ ու հիմնավոր կայանան, այդչափ «հոգատար» լինելը, թաթիկից բռնած ամենուր ուղեկցելը կկոտրի ձեր երեխային, կզրկի ինքնուրույնությունից: Մի՞թե կարելի է իրավագիտության ֆակուլտետ ընդունված ուսանողին ուղեկցել համալսարան ու սպասել միջանցքում՝ իբր թե ճշտելու, թե հաջորդ դասը որ լսարանում է լինելու:

Այսօր փորձեցի ոմանց (լավ է, որ այդպիսիք շատ չեն) զուսպ դիտողություն անել, թերևս, հասկացան: Ի դեպ, հատկապես, շնորհավորում եմ իրավագիտության ֆակուլտետ ընդունված տղաներին. սրանք այն երիտասարդներն են, որ չեն վախենում զինվոր լինելուց, քանի որ այդ ֆակուլտետում չկա տարկետման իրավունք: Ցավոք, այս տարի այդ տղաները ակնհայտ սակավաթիվ էին:

Դիտվել է՝ 4636

Մեկնաբանություններ