Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Երևանը հերքում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է Աբխազիայի փոխնախագահի հետ

Երևանը հերքում է, որ Սերժ Սարգսյանը հանդիպել է Աբխազիայի փոխնախագահի հետ
03.09.2016 | 10:25

Երևանը կտրականապես հերքում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբխազիայի իշխանության ներկայացուցիչների հետ՝ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն՝ տեղի ունեցածը «հերթական շահարկում» որակելով: «Հայկական կողմի պարզաբանմամբ, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել: Սա հերթական քաղաքական շահարկումն է, որին հաճախ դիմում են օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները»,- լրագրողներին ասել է Գիգիաձեն: Նա նշել է, որ դժվարանում է մեկնաբանել այն լուսանկարը, որտեղ պատկերված են Սերժ Սարգսյանը և Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության փոխնախագահ Վիտալի Գաբնիան: «Հնարավոր է, որ պատկերված է եղել որոշակի իրավիճակ կամ մարդկանց մի խմբի իրավիճակային լուսանկար, ես չեմ կարող դա մեկնաբանել, որովհետև տեղեկատվություն չունեմ: Պաշտոնապես ես կարող եմ հաստատել, որ կա հայկական կողմի միանշանակ պաշտոնական հայտարարությունը, որ ոչ մի հանդիպում չի եղել»,- ասաց Վրաստանի արտգործնախարարի տեղակալը:


Սարգսյանի ու Գաբնիայի համատեղ լուսանկարը Facebook-ում տարածել է Աբխազիայի փոխարտգործնախարար Կան Տանիան՝ նշելով, որ լուսանկարն արվել է Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ:

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ