Լիբանանյան Аs Safir թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մինչև սեպտեմբերի վերջը Մոսկվայում հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Թուրքիայի ու Սիրիայի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-22-ին։ Թերթն ընդգծում է, որ երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 9-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու, սիրիական պատվիրակությունը գտնվել է Մոսկվայում։
Պուտինի հետ բանակցություններից հետո Էրդողանը փոխել է դիրքորոշումը Սիրիայի նախագահի ճակատագրի հանդեպ։ Թուրք պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Անկարան այլևս չի պնդում Բաշար Ասադի հրաժարականն ու պատրաստակամություն է հայտնել աշխատել նրա հետ։