Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՈՒզբեկստանի ժողովրդին և ղեկավարությանը` նրանց համար ծանր կորստի` ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան կապակցությամբ.
«Ժամանակակից ՈՒզբեկստանի պետականության զարգացման գործում կարևորելով երկար տարիներ այդ երկրի առաջնորդը եղած Իսլամ Քարիմովի դերը` Հայաստանի նախագահը համոզվածություն է հայտնել, որ ՈՒզբեկստանի ժողովրդին հատուկ տոկունությունն ու կյանքի էներգիան թույլ կտան հաղթահարել այս ծանր փորձությունը, էլ ավելի ամուր համախմբվել հանուն ՈՒզբեկստանի Հանրապետության ամրապնդման ու բարգավաճման»:
«Կիսում եմ ՈՒզբեկստանի ժողովրդի, Իսլամ Քարիմովի ընտանիքի և հարազատների խոր վիշտը, փոխանցում եմ կարեկցանքի և զորակցության խոսքեր»,- ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի հուղարկավորության արարողությանը Հայաստանից մասնակցել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: