Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Էրդողանը շնորհակալ է Պուտինին

Էրդողանը շնորհակալ է Պուտինին
04.09.2016 | 11:49

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել չարտերային չվերթերը վերսկսելու համար: Պուտինը զրույցի սկզբում նշել է, որ իրենց հեռախոսազրույցում Էրդողանն ասել է, որ նախկինում ընդունված որոշումները դանդաղ են կատարվում:

«Դուք ասացիք, որ դեռևս չեն կատարվում մեր պայմանավորվածությունները չարտերային չվերթերի վերականգնման վերաբերյալ: Օգոստոսի 28-ին Ռուսաստանի կառավարությունը ստորագրել է համապատասխան հանձնարարություն, իսկ երեկ Թուրքիա է ժամանել ռուս զբոսաշրջիկներով օդանավը»,- ասել է Պուտինը և նշել, որ ռուս զբոսաշրջիկներին շատ ջերմ են ընդունել Թուրքիայում:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ