Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում

Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում
04.09.2016 | 13:38

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ «սեպտեմբերի 2-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած մահվան ելքով պատահարի մանրամասները պարզելու համար կատարված քննությամբ արձանագրվել է, որ զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ տեղ գտած այլ հանգամանքներում։ Միջադեպի մանրամասները պարզելու համար քննությունը շարունակվում է»:

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ