Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

2016թ. ընթացքում մայրաքաղաքում նախատեսված է կառուցել շուրջ 270 թեքահարթակ

2016թ. ընթացքում մայրաքաղաքում նախատեսված է կառուցել շուրջ 270 թեքահարթակ
09.09.2016 | 15:22

Երևանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես շինարարության ընթացքում, անպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետևում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև անհատներ:
Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրով մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որից 200-ն արդեն իսկ կառուցվել է:


Հարկ է նշել, որ կառուցվող թեքահարթակներն ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխան են և հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ օգնության հեշտությամբ տեղաշարժվել ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլև այգիներում և պուրակներում:

Դիտվել է՝ 1082

Մեկնաբանություններ