Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

«Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» հաղթել են խոշոր հաշվով

«Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» հաղթել են խոշոր հաշվով
11.09.2016 | 09:21

Առաջինը դա արել է երկրի գործող չեմպիոնի՝ «Լեստերի» (4:1), երկրորդը՝ «Ստոկ Սիթիի» հետ խաղում (4:0)՝ ընդ որում նրա իսկ հարկի տակ: Խոշոր հաշվով հաղթանակ է գրանցվել նաև «Վեստ Հեմ»-«Ուոտֆորդ» դիմակայությունում: Այստեղ էլ են հաղթել հյուրերը՝ 4:2:

Օրվա մնացած հանդիպումներից թերևս հիշատակենք նաև «Արսենալ»-«Սաուտհեմպտոն» մրցակցության արդյունքը (2:1)՝ նշելով, որ Վենգերի սաները հաղթական գոլը խփել են խաղի բառացիորեն վերջին վայրկյաններին:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ