Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Ոչ նա, ոչ էլ նա

Ոչ նա, ոչ էլ նա
16.09.2016 | 10:27

Անդրադառնալով Պոլ Պոգբային անգլիական «Մանչեստր Յունայթեդին» վաճառելուն, «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիռլոն ճիշտ է համարել ակումբի վարած քաղաքականությունը՝ այն դիտարկելով Գոնսալո Իգուաինին ձեռք բերելու համատեքստում:

Գուցե և նախկին յուվենտուսցին ճիշտ է, սակայն ո՛չ Պոգբան կարողացավ առանցքային դեր խաղալ «Մանչեստր Յունայթեդ»-«Մանչեստր Սիթի» սկզբունքային մրցավեճում, ո՛չ էլ Իգուաինը կարողացավ «ծեր սինյորային» օգնել «Յուվենտուս»-«Սպորտինգ» դիմակայությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ