Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նախագահը շնորհավորել է Արմեն Խանդիկյանի 70-ամյակը

Նախագահը շնորհավորել է Արմեն Խանդիկյանի 70-ամյակը
19.09.2016 | 11:08

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Արմեն Խանդիկյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն, անսպառ եռանդ և ավյուն, ստեղծագործական նորանոր նվաճումներ:

«Լինելով արդի հայ թատերական դպրոցներից մեկի ավանդույթների արժանավոր կրողն ու շարունակողը՝ Դուք, որպես գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, նոր որակ և շունչ հաղորդեցիք Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնին: Հայ և արտասահմանյան հեղինակների գործերի Ձեր բեմադրությունները բարձր գնահատականի են արժանանում հայրենիքում ու արտերկրում»,- գրել է ՀՀ նախագահը:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ