Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օլանդ. Կալեի ներգաղթյալների ճամբարը փակվելու է

Օլանդ. Կալեի ներգաղթյալների ճամբարը փակվելու է
26.09.2016 | 22:52

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` այցելելով Կալե, խոստացել է վերջ տալ այնտեղ գործող անօրինական ներգաղթյալների խոշորագույն ճամբարի, այսպես կոչված, «Ջունգլիի» գոյությանը:

«Մենք պետք է ամբողջությամբ փակենք Կալեի ճամբարը: Դա բացառիկ գործողություն է լինելու, քանի որ ստեղծված իրադրությունն է բացառիկ: Մենք դա պետք է անենք շատ հետևողականորեն և համակարգված: Բացի այդ, այդ գործողությունը իրականացնելու համար մեզնից մարդասիրություն կպահանջվի»,- նշել է Օլանդը: Լա Մանշի հատակով անցնող թունելի հարավային մուտքից ոչ հեռու գտնվող Կալեի ճամբարում հավաքված 7 հազար ներգաղթյալների մեծ մասը Մեծ Բրիտանիա մեկնելու ակնկալիք ունի:

Դիտվել է՝ 684

Մեկնաբանություններ