Կրեմլը չի բացառում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների միջև զրույցը՝ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև կատարած այցի արդյունքներով՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: ԱՄՆ-ի էմիսարների հետ Պուտինի հանդիպումը նա անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»՝ չբացառելով ՈՒկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.09.2016 | 00:03

Որդյա՛կ, լսի՛ր ինձ, սովորի՛ր գիտությունը և իմ խոսքերին ունկնդի՛ր եղիր քո սրտով։ Ես քեզ ցույց կտամ կշռադատված գիտությունը և ճշմարտությամբ կհայտնեմ իմացությունը։ Տիրոջ գործերը սկզբից ևեթ ճշմարտությամբ էին, և նա արարչագործությունից իսկ զատեց նրանց մասերը։ Հավիտյան կարգավորեց իր գործերը և կարգեր սահմանեց նրանց տեսակների մեջ։ Դրանք ո՛չ քաղց ունեն և ո՛չ էլ օգնություն, չեն դադարում իրենց գործերից, և դրանից յուրաքանչյուրը նեղություն չի տալիս իր մերձավորին։ Դրանք հավիտյան չեն հակառակվի Տիրոջ խոսքերին։


Սիրաքի իմաստությունը 16. 24-29

Դիտվել է՝ 2522

Մեկնաբանություններ