Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Երկու մանդատ «իրենցով արեցին», չորս մանդատավոր էլ «դավաճանեց»

Երկու մանդատ «իրենցով արեցին», չորս  մանդատավոր էլ «դավաճանեց»
11.10.2016 | 00:39

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Գյումրիում և Վանաձորում, փաստում է, որ, անկախ ընտրական օրենսգրքի փոփոխություններից, մեր երկրում ընտրական մեխանիզմները չեն գործում, քաղաքական ուժերն էլ այնքան լճացած են ու անսկզբունքային, որ արժանի են այս կառավարման համակարգին։


Սկսենք Գյումրուց: ՀՀԿ-ն հաղթեց, և քաղաքապետ ընտրվեց Սամվել Բալասանյանը: Կարևոր չէ, թե որ կուսակցությունն է նա ներկայացնում ու ինչ գաղափարների կրող է, կարևորն այն է, որ նա ՀՀԿ-ի ցուցակն էր գլխավորում, ու ով էլ լիներ, պետք է քաղաքապետ դառնար։ Հերիք չէ, ՀՀԿ-ն «կյանքի գնով» ընտրեց գործարար Բալասանյանին, ընդդիմադիրներից էլ պոկեց ևս երկու մանդատ, իսկ թե ինչ հիմնավորմամբ, հայտնի է միայն ԿԸՀ-ին։ Սա հարուցել է ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի զայրույթը, և նրանք առաջին իսկ նիստը բոյկոտել են, իսկ Սամվել Բալասանյանն անխռով հայտարարել է. «Օրենսդիր մարմնի մարդիկ են, որոնք այսօր բողոքում են իրենց ընդունած օրենքից: Դա, իհարկե, տրամաբանական չէ»։


Իսկ Վանաձորում երեկ ողջ օրը «Մի կաթիլ մեղրն» էր բեմադրվում։ Կռվեցին, բարիշեցին ու ընտրեցին։ Քվեները հաշվեցին, պարզվեց՝ ընդդիմադիրները ճնշվել են, վաճառվել ու կաշառվել։ Զուտ մաթեմատիկական հաշվարկներով՝ նախօրեին ընդդիմադիրների ստորագրած հուշագրով Քրիստ Մարուքյանն ուր որ է քաղաքապետ պետք է ընտրվեր, սակայն ՀՀԿ-ի թեկնածուն հաղթեց ընդդիմությունից ստացած չորս ձայնով։ Թե ով է ՀՎԿ-ից կամ ԲՀԿ-ից «վաճառվել», այնքան էլ էական չէ, բայց որ անգամ կայացած փաստի պարագայում իշխանությանը հաջողվում է ընդդիմությանն իր ուզածի պես ճկել, նորություն չէ։ Ընդդիմությունն ու իշխանությունն իրար արժեն, պարզապես տհաճ է, որ ոչ մի ուժի «խոսքին» հավատ ընծայել հնարավոր չէ։ ՈՒ դեռ խոսում են երկրում տիրող արատավոր բարքերից։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ