«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
11.10.2016 | 00:03

Խոսելուց առաջ մտածի՛ր և դեռ չհիվանդացած՝ հո՛գ տար քո մասին. նախքան Տիրոջ դատաստանը քննի՛ր քո անձը և նրա այցելության ժամանակ ողորմություն կգտնես։ Մեղանչելու ժամանակ ցո՛ւյց տուր, որ դարձի ես գալիս։

Մի՛ հապաղիր ժամանակին կատարել խոստումդ և մինչև մահ մի՛ հետաձգիր արդարացումդ։ Աղոթելուց առաջ նախապատրաստի՛ր քեզ և մի՛ եղիր այն մարդու նման, որ փորձում է Տիրոջը։ Հիշի՛ր վախճանի օրվա ցասումը և վրեժխնդրության ժամանակը, երբ Տերը քեզնից կշրջի իր երեսը։


Սիրաքի իմաստությունը 18. 19-24

Դիտվել է՝ 2666

Մեկնաբանություններ