Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հայաստանն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված և անաչառ վերաբերմունքը

Հայաստանն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված և անաչառ վերաբերմունքը
13.10.2016 | 15:45

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին: Հանդիպմանը քննարկվել են Վեհաժողովի աշխատանքներին առնչվող ընթացիկ հարցեր, քաղաքական գործընթացների հնարավոր զարգացումները, համագործակցության եզրերը, ԵԽԽՎ-ում շրջանառվող նախաձեռնությունների ընթացքը: Ավանդույթի համաձայն, ըստ որի Վեհաժողովի նախագահներն այցելում են անդամ երկրներ` ԵԽԽՎ գործող նախագահը ևս ցանկություն է հայտնել այցելելու Հայաստանի Հանրապետություն:
Պեդրո Ագրամունտը տեղեկացրել է, որ պատրաստվում է հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև շփումներ կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես գալ և քննարկել ԵԽԽՎ աշխատանքն առավել կառուցողական հունով տանելու հնարավորությունները:


Հերմինե Նաղդալյանը զրույցի ընթացքում նշել է, որ վերջին շրջանում ԵԽԽՎ-ում կատարվող գործընթացները և նոր նախաձեռնությունները շատ կարևոր են և իրենց ազդեցությունն են թողնում Վեհաժողովի գործընթացների վրա և այդ իմաստով էական են ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունները: ԱԺ պատվիրակության ղեկավարը հավելել է, որ հայկական կողմն ակնկալում է ԵԽԽՎ նախագահի առավել անկողմնակալ, հավասարակշռված և անաչառ վերաբերմունքը, որը կնպաստի առաջին հերթին Վեհաժողովի աշխատանքների արդյունավետությանը և մթնոլորտի բարելավմանը: Կողմերը համաձայնել են անդրադառնալ բարձրացված հարցերին գալիք տարվա հունվարյան նստաշրջանում:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ