«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հռոմում Ֆրանցիսկոս պապի նախաձեռնությամբ անցկացվել է ֆուտբոլային «Խաղաղության հանդիպում»

Հռոմում Ֆրանցիսկոս պապի նախաձեռնությամբ անցկացվել է ֆուտբոլային «Խաղաղության հանդիպում»
13.10.2016 | 15:51

Չորեքշաբթի Հռոմի օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել «Խաղաղության հանդիպում»՝ ընկերական խաղ, որին մասնակցել են համաշխարհային ֆուտբոլի աստղեր Դիեգո Մարադոնան, Ֆրանչեսկո Տոտին, Ռոնալդինյոն, Կաֆուն:
«Խաղաղության հանդիպման» գաղափարը ֆուտբոլի մեծ սիրահար Հռոմի պապ Ֆրանցիսկոսինն է: Չորեքշաբթի պապը Վատիկանում ընդունել է հանդիպման կազմակերպիչներին ու մասնակիցներին և շնորհակալություն հայտնել բարեգործական ակցիային մասնակցելու համար: «Միասին հանուն խաղաղության» նշանաբանի ներքո անցկացվող հանդիպման հաշիվը երկրորդ րոպեին բացել է Անտոնիո դի Նատալեն: Խաղն ավարտվել է Մարադոնայի «Կապույտ» թիմի նկատմամբ Ռոնալդինյոյի «Սպիտակ» թիմի հաղթանակով (4:3):

Հաղթողների թիմում աչքի են ընկել Ֆրեդերիկ Կանուտեն (5-րդ րոպե), Բոյան Կրկիչը (34-րդ րոպե), Էռնան Կրեսպոն (67-րդ) և Ֆերնանդո Կավենագին (78-րդ): «Կապույտների թիմում գոլի հեղինակ են դարձել նաև Ֆրանչեսկո Տոտին (22-րդ) և Նիկոլաս Բուրդիսոն (68-րդ): Ակցիայի արդյունքում հավաքված միջոցները կուղղվեն մարդասիրական նպատակների, այդ թվում՝ օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնում ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնության համար։

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ