Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

«Ինքնասիրահարվածությունը կայծոռիկի լույս է. միայն սեփական հետույքն է լուսավորում»

«Ինքնասիրահարվածությունը կայծոռիկի լույս է. միայն սեփական հետույքն է լուսավորում»
14.10.2016 | 00:14

Երբ հիմար էի, ինձ թվում էր՝ խելացի եմ: Հիմա, երբ խելացի եմ, մտածում եմ՝ ինչ հիմարն եմ եղել ես:

Եթե մեկին ուրախացնում են դիմացինի անհաջողությունները, իր հաջողությունները չեն ուրախացնի:


Ճիշտը բոլորի կողմից ընդունված սուտն է:

Ինքնասիրահարվածությունը կայծոռիկի լույս է. միայն սեփական հետույքն է լուսավորում:

Ինքնախաբեությունը մի զենք է, որն ուղղված է սեփական սրտին:

Իմ զավակներին, ես, բնականաբար, սիրում եմ, իսկ իմ հարգանքը նրանք պետք է վաստակեն:

Մի վախեցեք ծիծաղելի երևալուց, այլապես ծիծաղելի կդառնաք:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ