Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչպես միշտ, Մոուրինյոն օրիգինալ է

Ինչպես միշտ, Մոուրինյոն օրիգինալ է
18.10.2016 | 11:39

Անգլիայի առաջնության ութերորդ տուրի շրջանակներում կայացած «Լիվերպուլ»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը կողմերից և ոչ մեկին նշանակալի հաջողություն չբերեց: Արդյունքում՝ գոլազուրկ ոչ-ոքի, որն այնուամենայնիվ պիտի գրանցել հյուրերի օգտին, որոնց պարտությունից մի քանի անգամ պարզապես հրաշքով փրկեց Դավիդ դե Խեյան: Ողջ խաղի ընթացքում գնդակին ընդամենը 35 տոկոսի չափով տիրապետելը /«Մանչեստր Յունայթեդի» պատմության մեջ ամենավատ ցուցանիշն է/ չի խանգարել Մոուրինյոյին բարձրագոչ հայտարարել, թե հանդիպումը լիովին իրենց վերահսկողության տակ էր:

Նշենք, որ հերթական անգամ պորտուգալացին ոչ միայն խաղաժամանակ չի տրամադրել Հենրիխ Մխիթարյանին, այլև հայտացուցակում էլ չի ներառել: Տասնչորս միավորով «Յունայթեդը» եզրափակում է առաջնության առաջին յոթնյակը, «Լիվերպուլը» չորրորդ հորիզոնականում է, մինչդեռ հաղթանակի դեպքում կարող էր անգամ գլխավորել աղյուսակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ