«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
21.10.2016 | 00:02

Քննի՛ր բարեկամիդ, գուցե ոչնչով նա չի մեղանչել։ Իսկ եթե մեղանչել է, դարձյա՛լ զգուշացրու, որպեսզի բարեկամությունը հաստատ մնա։ Բանսարկությունները շատ են, բայց դու ամեն խոսքի մի՛ հավատա։ Մարդ կա, որ մեղանչում է լեզվով և ոչ թե մտքով, քանզի ո՞վ է, որ մեղք չի գործում մտքով կամ լեզվով։ Ամեն իմաստություն երկյուղն է Տիրոջից։ Նախքան սպառնալը հարցուփո՛րձ արա քո մերձավորին և տե՛ղ թող Բարձրյալի օրենքի համար։


Սիրաքի իմաստությունը 19. 13-18

Դիտվել է՝ 2664

Մեկնաբանություններ