ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Դասական երգեցողության մեներգիչների հանրապետական մրցույթը

Դասական երգեցողության մեներգիչների հանրապետական մրցույթը
21.10.2016 | 11:44

Մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ` հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը կանցկացվի մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 7-րդ մրցույթը՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Տաթևիկ Սազանդարյանի ծննդյան 100-ամյակին:

Դասական երգեցողության մեներգիչների հանրապետական մրցույթն անցկացվում է 1999 թվականից, 2008 թվականից` 3 տարին 1 անգամ: Մրցույթն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակն արժևորելու նպատակով: Հանրապետությունում արդեն անցկացվել է 6 մրցույթ, որին մասնակցել են 288 երիտասարդ երգիչ-երգչուհիներ: Մրցույթները նվիրվել են Արշավիր Կարապետյանի, Թամարա Շահնազարյանի, Պավել Լիսիցիանի, Գոհար Գասպարյանի, իսկ 2006 թվականին և այս տարվա մրցույթները՝ Տաթևիկ Սազանդարյանի հոբելյաններին: Մրցույթների լավագույն դափնեկիրները համալրել են ոչ միայն ազգային օպերային թատրոնի, այլև արտերկրի առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը և այսօր շատերը համարվում են հեղինակավոր թատրոնների առաջատար մենակատարներ:


Այս տարի մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել պետական կոնսերվատորիայի, ՀՀ և ԼՂՀ երաժշտական և արվեստի քոլեջների 41 երգիչ-երգչուհիներ, ուսանողներ և շրջանավարտներ:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ