ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Music Collaboration Project նախագիծը՝ Երևանում

Music Collaboration Project նախագիծը՝ Երևանում
24.10.2016 | 11:41

Music Collaboration Project նախագիծը ներկայացնում է էլեկտրոնային և դասական-սիմֆոնիկ երաժշտության սինթեզ, որի նպատակն է զարգացնել ժամանակակից երաժշտությունը և երաժշտական նոր միտումները հասցնել ունկնդրին:
Նախագծի առաջին համերգը, որին մասնակցում էին Թբիլիսիի կոնսերվատորիայի ուսանողական նվագախումբը և TSU-ART խումբը, տեղի է ունեցել Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում:


Համերգի ընթացքում ներկայացվել են TSU-ART (Tbilisi State University) էլեկտրոնային խմբի ստեղծագործությունները, որոնք նվագախմբի համար մշակել է կոմպոզիտոր Հովհաննես Համբարձումյանը (Գերմանիա):
Նախագծի հաջորդ համերգը տեղի կունենա Երևանում: Համերգին կմասնակցեն Երևանի և Թբիլիսիի կոնսերվատորիաների ուսանողական նվագախմբերը, «Անկախության սերունդ» համահայկական նվագախմբի երաժիշտները, ովքեր ԵՊԿ ուսանողներն են, ինչպես նաև TSU-ART խումբը: Դիրիժորը և կոմպոզիտորը Հովհաննես Համբարձումյանն է:
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00, Կամերային երաժշտության տանը (հասցե՝ Իսահակյան 1):


Երեկոյի հովանավորներն ու աջակիցներն են Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, Թբիլիսիի քաղաքապետարանը, Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիան, Թբիլիսիի Ի.Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ն, Վրաստանի երիտասարդության և սպորտի հարցերի նախարարությունը, Վրաստանի տուրիզմի ադմինիստրացիան, DSLR Production-ը:

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ