Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արցախի նախագահն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Արցախի նախագահն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
25.10.2016 | 11:23

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա), Ջեյմս ՈՒոռլիքին (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը և չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:

Նա կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանման մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրիչներից մեկը: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնաթող համանախագահ Պիեռ Անդրիոյին` ազնիվ ու արդյունավետ աշխատանքի համար՝ նրան մաղթելով հաջողություններ կյանքում և հետագա աշխատանքում:

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ