Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Արփինեն ու Կարենը երրորդն են աշխարհում

Արփինեն ու Կարենը երրորդն են աշխարհում
25.10.2016 | 14:13

Մալազիայում ընթացող ծանրամարտի պատանիների ու աղջիկների աշխարհի առաջնությունում երկրորդ բրոնզե մեդալը նվաճեցին մեր ներկայացուցիչները: Սամաղարցի Կարեն Ավագյանի հաջողությունը կրկնեց գերծանր քաշային կարգում հանդես եկած քասախցի Արփինե Դալալյանը՝ երկամարտում ցույց տալով 220կգ (93+127) արդյունք: Առաջին երկու տեղերում են Ասիա աշխարհամասի ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է Կարենին, մարզիկը հանդես է եկել 85կգ քաշային կարգում, երկամարտում ցույց է տվել 318կգ (145+173) արդյունք:

Այստեղ առաջին երկու հորիզանականներում են Լատինական Ամերիկայի պատվիրակները: Վերադառնալով մերոնց՝ հետաքրքիր է նշել, որ եթե Արփինեի հաղթանակի մեջ վճռորոշ է եղել հրում վարժությունը, Կարենն իրեն ավելի նպատակային է դրսևորել պոկում վարժությունում: Ի դեպ՝ այս ձևերում մեր մարզիկներն արժանացել են փոքր բրոնզի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ