ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Էդուարդ Շարմազանով. Հերիք է հետ նայեք, վիզներդ ծուռ կմնան

Էդուարդ Շարմազանով. Հերիք է հետ նայեք, վիզներդ ծուռ կմնան
28.10.2016 | 14:10

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հարցին՝ ասել է, որ նիստում այդ հարցը չի քննարկվել.

«Ձեր նշած գործընկերոջ ներողամտության մասին գրեթե բոլոր լրատվամիջոցների հետ խոսել եմ, ավելացնելու բան չունեմ: Եթե կոնկրետ հարցեր ունեք, տվեք այն մարդկանց, ով ներելու, ներվելու կարիք ունի կամ խնդիր ունի: Ես ոչ ներելու, ոչ ներվելու խնդիր ունեմ: Խոսել եմ բացառապես երևույթներից: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ քաղաքականության մեջ պետք է լինի կոռեկտություն, համերաշխություն, հանդուրժողականություն, քաղաքական մշակույթ: Բոլոր ոչ կոռեկտ գնահատականները պետք է լինեն անցյալում, և հերիք է հետ նայեք, վիզներդ ծուռ կմնան, նայեք առաջ, իսկ ապագան կարծում եմ կլինի գեղեցիկ, ավելի համերաշխ, ավելի հանդուրժողական»։

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ