Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԵՄ-ն մինչև 2019-ը 6,4 մլն եվրո կհատկացնի Հայաստանի փոքր բիզնեսին

ԵՄ-ն մինչև 2019-ը 6,4 մլն եվրո կհատկացնի Հայաստանի փոքր բիզնեսին
29.10.2016 | 19:49

ԵՄ-ն մինչև 2019-ը SMEDA նախագծի շրջանակում 6,4 մլն եվրո կհատկացնի Հայաստանի փոքր բիզնեսի միության աջակցության համար։ Նախագծի ղեկավար Եվա-Մարիա Նեերը լրագրողներին հայտնել է, որ օգնություն կարող են ստանալ բիզնես միություններն ու առանձին ձեռնարկությունները, այդ թվում՝ ինովացիոն նախագծերը։ Նախագիծը կիրականացվի Միջազգային համագործակցության գերմանական միության ղեկավարությամբ։ Ծրագրի նպատակներից մեկն է օգնել բիզնես կազմակերպություններին ավելի որակյալ ծառայություններ մատուցել իրենց անդամներին, վճարովի և անվճար խորհրդակցություններ, թրենինգներ։


«Մենք կանցկացնենք նաև ոլորտի վերլուծություն, որ պարզենք, թե որ սեկտորն է ավելի շատ օգնության կարիք զգում։ Հնարավոր է, մենք նայենք, թե որ ընկերություններն են այստեղ աշխատում ճշգրիտ ինժեներության ոլորտում, և ինչի կարիք ունեն։ Բայց ուզում ենք ուշադրություն դարձնել նաև մաքուր տեխնոլոգիաներին՝ վերականգնվող էներգետիկային, էներգաարդյունավետությանը, աղբի վերամշակմանը։ Մենք ուզում ենք հնարավորինս շատ գործընկերներ ներգրավել։ Այսինքն՝ չենք ուզում պարզապես ինչ-որ մեկին մերժել միայն որովհետև բավականաչափ դիմումներ ենք ստացել»,- ասել է Նեերը։
SMEDA-ն արդեն մասնակցության դիմումներ է ստացել, սակայն մեկ տարուց ևս մեկ ընտրություն կկատարի։

Դիտվել է՝ 1734

Մեկնաբանություններ