ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Մեր Սպենդիարյանը»

«Մեր Սպենդիարյանը»
30.10.2016 | 15:36

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ անցկացնում են հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

Միջոցառումների մեկնարկը կտրվի Ա. Սպենդիարյանի ծննդյան օրը՝ նոյեմբերի 1-ին, ժամը 13:30-ին` կոմպոզիտորի շիրմին այցելությամբ (Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից պուրակ): Ժամը 14:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատոնի ճեմասրահում, կբացվի կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը ներկայացնող «Մեր Սպենդիարյանը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդեսը։ Ցուցադրության բացումից անմիջապես հետո՝ ժամը 14:30-ին կկայանա համերգ, որի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները:


Նշենք, որ «Մեր Սպենդիարյանը» ցուցահանդեսը կգործի նույն վայրում մինչև նոյեմբեիի 20-ը:
Միջոցառումների մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ