Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մխիթարյանը միայնակ է մարզվել

Մխիթարյանը միայնակ է մարզվել
31.10.2016 | 15:38

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մենակ է մարզվել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում: Նա չի մասնակցել «Բարնլիի» հետ Պրեմիեր լիգայի վերջին հանդիպմանը, որն ավարտվել է 0:0 հաշվով։ Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 4 հանդիպման։


«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները գումար են հավաքում, որպեսզի թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դեմ ակցիա կատարեն: Երկրպագուները մտադիր են ինքնաթիռ վարձել, որն Օլդ Տրաֆֆորդի վրայով կթռչի, իսկ ինքնաթիռի հետևից կախված կլինի. «Մոուրինյո, հեռացիր» պաստառը, հաղորդվում է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների թվիթերյան էջերից մեկում: «Յունայթեդի» երկրպագուները նման ակցիա արել էին նաև թիմի նախկին մարզիչ Դևիդ Մոյեսի դեմ:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ