ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կուտինայից Երուսաղեմ` հմայող կապույտ սալիկների ճամփորդության հետքերով

Կուտինայից Երուսաղեմ` հմայող կապույտ սալիկների ճամփորդության հետքերով
02.11.2016 | 11:56

Նոյեմբերի 5-ին` ժամը 17:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Երուսաղեմից ժամանած արվեստաբան Նիրիթ Շալև-Խալիֆան կներկայացնի «Կուտինայից Երուսաղեմ` հմայող կապույտ սալիկների ճամփորդության հետքերով» թեմայով դասախոսությունը` նվիրված Երուսաղեմի հայկական հախճապակու արվեստին: Բանախոսը կանդրադառնա Կուտինայից Երուսաղեմ հայկական հախճապակու արվեստի փոխադրության պատմական հանգամանքներին և գեղարվեստական ազդեցություններին, ինչպես նաև Երուսաղեմում և Անգլիայում գտնվող անծանոթ աշխատանքներին:

Հարկ է նշել, որ Երուսաղեմի հայկական հախճապակին տեղի մշակութային լանդշաֆտի անբաժանելի մասն էր և սուրբ քաղաքի նշանակալի խորհրդանիշներից մեկը: Արվեստի այդ ճյուղի գեղագիտական նորմերը բարձր է գնահատվել բնակչության լայն շերտերի` քրիստոնյաների, հրեաների և այլոց կողմից:
Դասախոսության ավարտին կցուցադրվի վավերագրական ֆիլմ` Մարի Պալեանի «Դրախտի հայացք» լայնածավալ աշխատանքի մասին (ռեժիսոր` Յաել Կացիր):
Մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ