Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Սերժ Սարգսյանն ու Բելգիայի Սենատի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

Սերժ Սարգսյանն ու Բելգիայի Սենատի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր
03.11.2016 | 14:40

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին դե Ֆրեյնի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

«Դուք մի երկրում եք, որտեղ Բելգիան ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, որի հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, փոխադարձ վստահության, նույնանման արժեհամակարգի և զարգացման համադրելի տեսլականի վրա: Տիկի՛ն Ֆրեյն, մեզ համար կրկնակի հաճույք է Ձեզ ողջունել Հայաստանում, որովհետև Դուք մի գործիչ եք, որ մշտապես ականջալուր է մեր ժողովրդի խնդիրներին: Դուք հոգատար վերաբերմունք ունեք Հայաստանին և հայերին հուզող հարցերի նկատմամբ, երկար տարիներ ջանք ու եռանդ չեք խնայել, որպեսզի հայ-բելգիական հարաբերություններն ամրապնդվեն: Դուք մշտապես ցանկալի և սպասված հյուր եք Հայաստանում», - ասել է Սերժ Սարգսյանը: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահը նշել է, որ համակարծիք է հայ-բելգիական հարաբերություններին Սարգսյանի տված գնահատականի հետ:

«Խոսելով մեր նույնանման արժեհամակարգի ապացույցներից մեկի մասին՝ պետք է ասեմ, որ ժամանակին՝ 1998 թվականին, Բելգիայի Սենատը եվրոպական առաջին երկրներից մեկն էր, որ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ ուժեղ մի բանաձև, որին 2015թ. հետևեց նաև Ներկայացուցիչների պալատի բանաձևը և երկրի վարչապետ Շառլ Միշելի ելույթը, որտեղ որևէ այլակարծության տեղ թողնված չէր: Եվ դա շատ կարևոր է, որովհետև մենք պարտք ունենք փոխանցելու հաջորդ սերնդին», - ասել է Քրիստին դե Ֆրեյնը:


Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-բելգիական հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել տարածաշրջանի մարտահրավերներին ու խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ

գևավ­ճար­վածներն ու «փոխ­հա­տուց­ված­նե­րը»