Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Թուրքիան սպառնում է դադարեցնել փախստականների հարցով ԵՄ-ի հետ համաձայնությունը

Թուրքիան սպառնում է դադարեցնել փախստականների հարցով ԵՄ-ի հետ համաձայնությունը
03.11.2016 | 23:30

Թուրքիան սպառնում է մինչև տարեվերջ դադարեցնել Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնությունը փախստականներին ապաստան տալու վերաբերյալ, եթե առաջիկա օրերին Բրյուսելը չվերացնի վիզային սահմանափակումները թուրքերի համար, շվեյցարական թերթերից մեկին ասել է արտգործնախարարը:

«Մենք այս օրերին արդեն սպասում ենք պատասխանի, եթե այն չլինի, գործարքը չեղյալ կհամարենք»,- հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ