Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հայկական կողմը բանակցություններում Արցախի ներգրավածություն այս փուլում էլ է ցանկանում

Հայկական կողմը բանակցություններում Արցախի ներգրավածություն այս փուլում էլ է ցանկանում
03.11.2016 | 23:40

Սահմանին լարվածությունը շարունակվում է, քանի որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում՝ ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հայտարարությանը, որ քննարկվում է ԼՂՀ կարգավիճակի հարցը, փոխնախարարն ընդգծեց. «Նա հայտարարեց, որ Ալիևը, որը միշտ կարգավիճակի մասին խոսելուց հրաժարվել է, հիմա պատարաստ է քննարկել, բայց այսօր ԼՂՀ կարգավիճակի մասին բանակցություններ չեն ընթանում և առհասարակ այսօր կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում, քանի որ բանակցություններ լինելու համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ»։

Անդրադառնալով բանակցային գործընթացում Արցախի ներգրավածության անհրաժեշտությանը՝ փոխնախարարը նշեց, որ Հայաստանը երբեք չի կարող Ղարաբաղի փոխարեն բանակցել, խոսել կամ համաձայնության գալ տարածքների ու կարգավիճակի շուրջ, ինչը շատ լավ գիտակցում են համանախագահները: «Պատահական չէ, որ Պոպովը վերջերս ասաց, որ բանակցային գործընթացին առանց ԼՂՀ մասնակցության անհնար է առաջընթաց ապահովել»,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական կողմը բանակցություններում Արցախի ներգրավածություն այս փուլում էլ է ցանկանում:

Դիտվել է՝ 2634

Մեկնաբանություններ