Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նալբանդյանը հանդիպել է Մերկելի գլխավոր խորհրդականի հետ

Նալբանդյանը հանդիպել է Մերկելի գլխավոր խորհրդականի հետ
04.11.2016 | 16:41

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Նրանք մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ, զրույց ծավալել միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքի իրավիճակին, փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին, փախստականների օժանդակության հարցերին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ