Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքիայում սոցցանցերն արգելափակվել են

Թուրքիայում սոցցանցերն արգելափակվել են
04.11.2016 | 16:46

Թուրքիայում արգելափակել են Twitter միկրոբլոգն ու WhatsApp մեսենջերը՝ Ազգերի ժողովրդավարություն քրդամետ կուսակցության 16 պատգամավորի ձերբակալությունից հետո, որը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին:

Արգելափակումն իրականացվել է տրոտտլինգի միջոցով, որը կայքերի աշխատանքը չափազանց դանդաղեցնում է և անհնարին դարձնում օգտագործումը: Գիշերը ձերբակալվել է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի փոխխոսնակ Փերվին Բուլդանը:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ