Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՀՀ վարչապետը հանդիպեց ԼՂՀ պատգամավորների հետ

ՀՀ վարչապետը հանդիպեց ԼՂՀ պատգամավորների հետ
05.11.2016 | 21:17

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ստեփանակերտում հանդիպեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ ԱԺ հանձնաժողովի նախագահների և խմբակցությունների ղեկավարների հետ: Աշոտ Ղուլյանը նշեց, թե հանդիպումն ամենևին օրակարգային չէ, նպատակն է քննարկել ԼՂՀ-ՀՀ բարձր մակարդակի հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և փոխադարձ կապերը խորացնելու քայլերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց Արցախի խորհրդարանականների հետ հանդիպումն ու ավելացրեց, որ հնարավորություն է լսելու նրանց դիտարկումներն ու տեսակետները ՀՀ-ի և Արցախի տնտեսությունների զարգացման անվտանգության բարձրացման վերաբերյալ:

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ