Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Հաղթեց լեգենդար Պակեաոն

Հաղթեց լեգենդար Պակեաոն
06.11.2016 | 14:39

Լաս Վեգասում կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 66,7կգ քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ջեսի Վարգասի ու Մենի Պակեաոյի չեմպիոնական մրցամարտը: Հետաքրքրիր զուգադիպությամբ այս մենամարտում կրկնվել է 28 թիվը. մեքսիկական ծագում ունեցող աշխարհի չեմպիոնի անցկացրած մարտերի թիվն էր այդքան, մինչդեռ Մենին ճիշտ այդքան մենամարտ է ունեցել աշխարհի չեմպիոնների հետ:

Թեև մեր ընթերցողը նախորդ հրապարակումներից լավատեղյակ է Պակեաոյի անցած ուղուց, այդուհանդերձ ավելորդ չհամարենք հիշեցնել, որ ֆիլիպինցին տարբեր քաշային կարգերում ութ անգամ եղել է աշխարհի չեմպիոն՝ ցուցանիշ, որն առ այսօր գերազանցված չէ համաշխարհային ռինգում: Ինչևէ: Տասներկուռաունդանոց մենամարտում վստահ հաղթանակ է տարել Պակեաոն՝ վերադարձնելով չեմպիոնական գոտին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1454

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ