Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Երիտասարդ ՀՀԿ-ականները ռազմավարական գիտելիքների լրացմամբ պատրաստվում են առաջիկա ընտրական գործընթացներին

Երիտասարդ ՀՀԿ-ականները ռազմավարական գիտելիքների լրացմամբ պատրաստվում են առաջիկա ընտրական գործընթացներին
07.11.2016 | 16:35

Այսօր` նոյեմբերի 7-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության շուրջ 25 երիտասարդներ մասնակցում են Իմպերիում պլազա բիզնես կենտրոնում ընթացող «Ընտրական արշավների ռազմավարական պլանավորումը» խորագրով դասընթացներին: Ծրագիրը կազմակերպվել է «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության կողմից:

Դասընթացները վարում են «ՄԿՌ մեդիա Արմենիա» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Հակոբյանը և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:

Ծրագրի բացմանը ներկա էր ՀՀԿ ԵԿ ղեկավար, Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով ողջունելով այս նախաձեռնությունը` նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը անընդհատ սերնդափոխություն ապահովող, նոր և խելացի կադրերով համալրվող և թարմ ու արդիական գաղափարներով ծրագրեր իրականացնող կազմակերպություն է: «Այսօրվա ծրագրին մեր երիտասարդների մասնակցությունը նոր հնարավորություն է կուսակցության համար` մրցունակության բարձրացման տեսանկյունից, քանի որ մեր երիտասարդները բավականին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ընտրական գործընթացներին»,- հավելեց ՀՀԿ ԵԿ ղեկավարը:

Ծրագրի ընթացքում ներկայացվելու են ռազմավարական և մարտավարական խնդիրների լուծման տարբերակներ, քննարկվելու են ընտրական արշավի մարտավարության, նախընտրական արշավի ղեկավարման, ընտրարշավային ռազմավարության մշակման հետ կապված հարցեր, որոնք ուղեկցվելու են հարց ու պատասխանով և գործնական աշխատանքներով:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ