ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 8-ին Հայաստան պաշտոնական այց կկատարի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:
Նրան կընդունեն ՀՀ նախագահ և վարչապետը: Նույն օրը կկայանան Էդվարդ Նալբանդյանի և Պաոլո Ջենտիլոնիի բանակցությունները։ Նախարարները կստորագրեն Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը: Հանդիպման արդյունքները կամփոփվեն համատեղ մամուլի ասուլիսով: