Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Քննարկվել են հանրակրթության ոլորտին առնչվող հարցեր

Քննարկվել են հանրակրթության ոլորտին առնչվող հարցեր
08.11.2016 | 18:22

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերի հետ հրավիրված աշխատանքային խորհրդակցությանն անդրադարձել է մանկապարտեզներում և դպրոցներում ջեռուցման կազմակերպմանն ու անհրաժեշտ և համապատասխան նորմատիվներով ջեռուցման ապահովմանը:

Խորհրդակցության մասնակիցներին փոխանցելով այս հարցում նկատված թերացումների վերացման մասին Երևանի քաղաքապետի խիստ հանձնարարականը՝ Գայանե Սողոմոնյանը մասնավորապես ընդգծել է, որ մանկապարտեզների ու դպրոցների համար այսօր առաջնահերթ և կարևորագույն խնդիրը ինչպես խմբասենյակներում ու դասասենյակներում, այնպես էլ միջանցքներում և սանհանգույցներում անհրաժեշտ ջերմաստիճանի պահպանումն է: Նշվել է, որ նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում պարբերաբար կշարունակվեն անակնկալ ստուգայցերը, և բոլոր այն կրթօջախներում, որտեղ համապատասխան ջերմային ռեժիմները ապահովված չեն լինի, պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության՝ ընդհուպ աշխատանքից ազատում:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ