Իտալիան դրական դիրքորոշում ունի Հայաստանի համար Եվրամիության մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:
«Չեմ կարող ներկայացնել ընդհանուր Եվրամիության դիրքորոշումը, սակայն Իտալիան դրական է տրամադրված: Ես գիտեմ, որ հայկական կառավարությունը և ԵՄ-ն հանձն են առել մի քանի ցիկլով հարցին անդրադառնալ: Արտաքին հարցերով Եվրամիության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ևս հայտարարել է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասաց Պաոլո Ջենտիլոնին։