Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նախագահն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

Նախագահն Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր
08.11.2016 | 23:19

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ նախագահը գոհունակությամբ է փաստել, որ դարերի խորքից եկող հայ-իտալական հարաբերությունները լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով, ինչի հիման վրա Հայաստանի անկախացումից հետո՝ անցած 25 տարիներին ձևավորված միջպետական հարաբերությունները վերընթաց զարգացում են ունեցել: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար Ջենտիլոնիի այցը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Իտալիայի քաղաքական երկխոսությանը և կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի:


ՀՀ նախագահը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, այդ թվում` ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, 2018-ին ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնայնությունների վերաբերյալ:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ