Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Թրամփին

Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել. Սերժ Սարգսյանը շնորհավորել է Թրամփին
09.11.2016 | 16:48

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: ՈՒղերձում ասված է.


«Մեծարգո պարոն Թրամփ,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: ԱՄՆ-ի ժողովուրդը բարձր գնահատեց ինչպես Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, այնպես էլ Ձեր առաջադրած տեսլականն ու մոտեցումները` Ձեզ վստահելով երկրի ղեկավարման պատվավոր պատասխանատվությունը: Հավատացած եմ, որ ջանք չեք խնայի առաջիկա տարիները ԱՄՆ-ի համար դարձնելու նոր վերելքի և նվաճումների ժամանակաշրջան:
Այսօր՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախաշեմին, երախտագիտություն եմ հայտնում այն պատկառելի աջակցության համար, որը Ձեր երկիրն անցած քառորդ դարի ընթացքում ցուցաբերել է Հայաստանի ժողովրդավարության կայացմանն ու տնտեսական վերելքին:
Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կարևոր դերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:


Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ ամենատարբեր ոլորտներում: Հավատացած եմ, որ մեր գործընկերության մեջ կշարունակի ծանրակշիռ մնալ ամերիկահայության ներգրավվածությունը: Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն` ի փառս ԱՄՆ-ի և ի բարօրություն նրա ժողովրդի: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Դիտվել է՝ 694

Մեկնաբանություններ