ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Սերը թեև հզոր է, սակայն նրան պետք է պաշտպանել տղամարդու և կնոջ հարձակումներից»

«Սերը թեև հզոր է, սակայն նրան պետք է պաշտպանել տղամարդու և կնոջ հարձակումներից»
11.11.2016 | 01:27

ՈՉ ՈՒ ՓՈՒՉ ՄԻՏՔ
Կնոջը մեկ անգամ «ոչ» ասելը քեզ ազատում է հետագայում նրան հազար անգամ «այո» ասելու անհրաժեշտությունից:

ԵՐԿՈՒ ԳԻՏՈՒՆ
Կինը գիտի, թե ինչ է ուզում, տղամարդը գիտի, թե ինչու է ուզում:


ՓԱՌԱՎՈՐ ՄԻՏՔ
Փառքն ավելի զորեղ է, քան կինը: Սակայն մարդ փառքի է ձգտում կնոջը հասնելու համար:

ԱՆՊԱՇՏՊԱՆ ՄԻՏՔ
Սերը թեև հզոր է, սակայն նրան պետք է պաշտպանել տղամարդու և կնոջ հարձակումներից:

ԱՆՆԵՐԵԼԻ ՄԻՏՔ
Կինն ամեն ինչ կների քեզ, բացի մի բանից: Նա չի ների քեզ, եթե դու չհավատաս նրա այն ստին, որին ինքը հավատում է:

ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՏՔ
Կինը նման է ջրի ակունքի. խոնարհվում ես, նայում ջրի հայելուն` դո՛ւ ես երևում միայն: Բարձրանում ես` դարձյալ ամբողջ երկինքն է նրա մեջ:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 802

Մեկնաբանություններ