Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը

Նախագահն ընդունել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը
11.11.2016 | 23:59

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման կապակցությամբ: Նախագահը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ համոզված է՝ ինչպես միջխորհրդարանական հանձնաժողովի նախորդ նիստերը, այնպես էլ երևանյան նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են հայ-ռուսական գործընկերության առավել ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


Զրուցակիցները նշել են, որ միջխորհրդարանական հանձնաժողովի երկարամյա գործունեության շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի կապերը մնում են կայուն և դինամիկ: Նախագահը բարձր է գնահատել բազմակողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունը:


Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բոլոր ուղղություններով ռազմավարական համագործակցության հետևողական խորացման կարևորությունը:


Նիկոլայ Ռիժկովը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին՝ միջխորհրդարանական հանձնաժողովի երևանյան նիստերից հետո իր գլխավորած պատվիրակությանն ավանդաբար հյուրընկալելու և արդյունավետ քննարկումների համար: Նա նախագահին ներկայացրել է գործնական մթնոլորտում կայացած հանձնաժողովի նիստում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հետագա ծրագրերը: Ընդգծելով, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը վստահեցրել է, որ երկու երկրների խորհրդարանականները հանձնաժողովի ձևաչափով արել և անելու են ամեն ինչ՝ նպաստելու երկկողմ միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդմանն ու խորացմանը:

Դիտվել է՝ 774

Մեկնաբանություններ